Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում մշակվում է ՀԱՊԿ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մշակվում է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հանդիպումը: Մենք այն լրացուցիչ կներկայացնենք, եթե կայանա, ինչպես նաև կասենք երբ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան:
Դեկտեմբերի 6-7-ին Միլանում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 25-րդ նիստը: