Վլադիմիր Պուտինն ասել է, որ հեռախոսով խոսելու Պյոտր Պորոշենկոյի փորձերին չի արձագանքում, քանի որ չի ցանկանում մասնակցել նրա «պարզ հնարքներին», հաղորդում է NEWS.am-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստն»-ին:
«Հարցը նրանում չէ, որ ես պարզապես խուսափում եմ և չեմ ուզում Պյոտր Ալեքսեևիչի հետ խոսել: Բանն այն է, որ ես չեմ ուզում նրա նախընտրական քարոզչությանը մասնակցել», — պարզաբանել է Պուտինը:
Նրա խոսքով, Պորոշենկոն հմտորեն ստեղծում է ճգնաժամային և սադրիչ իրավիճակներ և միանգամից մեղադրում Ռուսաստանին, որից հետո «ուզում է ցույց տալ, որ նա հաջողությամբ լուծում է առաջացած խնդիրները»: