Եվրամիությունն սկսում է Միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական ընթացակարգը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դեկտեմբերի 5-ին հայտնել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից:
«Եվրահանձնաժողովն այսօր սկսում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման և ավարտման ընթացակարգը»,- նշվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Դրանում պարզաբանվում է, որ «ԵՀ-ն ընդունում է այն առաջարկները, որոնք պաշտոնապես գործարկում են Եվրամիությունում համաձայնագրի կնքման գործընթացը»:
Դա նշանակում է, որ Եվրախորհուրդը և Եվրախորհրդարանը պետք է պաշտոնապես թույլատրեն գործարքի ստորագրումը, ինչից հետո այն ուժի մեջ կմտնի 2019 թվականի մարտի 30-ին, եթե Մեծ Բրիտանիան նույնպես հավանություն տա դրան: