Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ նիստին

09:28     6 դեկտեմբերի, 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ`մասնակցելու եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ  պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովին:

Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նկարի միջոցով՝ կից գրելով. «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Սանկ Պետերբուրգում ԵԱՏՄ առաջնորդները կայանալիք նեղ կազմով խորհրդի նիստում քննարկելու թվային տնտեսության զարգացման և ինտերնետ-շուկայի կարգավորման հարցերը:


© armedia.am