Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը հրապարակել է 2018 թվականին իր ուշադրությանն արժանացած 5 լավագույն գրքերի անունները:
«Այս տարի իմ գրքերի ցանկը բավական էկլեկտիկ է: Մեդիտացիայի գործնական ուղեցույցից մինչև ինքնավար զենքի մեջ խորը ընկղմում...», - գրել է Գեյթսն իր բլոգում:
Microsoft-ի հիմնադիրը խորհուրդ է տալիս կարդալ Տարա Ուեսթովերի «Educated» («Աշակերտուհին») գիրքը, Փոլ Շարրեի «Ոչ ոքի բանակը» («Army Of None») գիրքը, Ջոն Կարեյրուի «Վատ արյուն» («Bad Blood») գիրքը, ինչպես նաև Յուվալ Նոյ Հարարիի «21 դաս 21-րդ դարի համար» («21 Lessons For The 21st Century») և Էնդի Պադդիկոմբի «Մեդիտացիա և գիտակցում» («The Headspace Guide to Meditation and Mindfulness») գրքերը: