Դեկտեմբերի 7-ին, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ կկատարվի հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար հաղորդում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը:
Նշվում է, որ արարողության սկիզբը ժամը 11:00-ին է: