Կանադան ձերբակալել Է Չինաստանի Huawei Technologies ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենին, որին սպառնում Է արտահանձնում ԱՄՆ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի առևտրական պատժամիջոցների խախտման կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Globe and Mail-ը: «Վանչժոու Մենը ձերբակալվել Է դեկտեմբեի 1-ին Վանկուվերում:
ԱՄՆ-ը խնդրում Է նրա արտահանձնումը: Գրավի շուրջ լսումները նշանակված են ուրբաթ օրը»,- հրատարակությանը հայտնել Է արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Այան Մաքլեոդը: Ճշտվում Է, որ Մենը Huawei Technologies-ի վարչության փոխնախագահն Է և վերջինիս հիմնադիր Ռեն Չժենֆեյի հիմնադիրի դուստրը: Վանկուվերում նրա ձերբակալումը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների խնդրանքով: Թերթի՝ ձերբակալմանն իրազեկ աղբյուրը հայտնել Է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Վանչժոու Մենը փորձել Է խույս տալ Իրանի դեմ ԱՄՆ-ի առևտրական բռնարգելքից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: