Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ օրենսդիրները ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքի երեք տարբերակ ունեն, փոխանցում է Reuters-ը:
«Կա երեք տարբերակ` Եվրամիությունը լքել համաձայնագրով, մյուս երկու տարբերակներն են` լքել առանց համաձայնագրի կամ ընդհանրապես հրաժավել դուրս գալուց», - ասել է Մեյը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը խուսափել է պատասխանել հարցին, թե ԵՄ կազմից դուրս գալու համաձայնագրից հրաժավելու դեպքում որն է իր պահուստային ծրագիրը: