«Հրանտ Դինք» հիմնադրամը «Ժամանակակից արվեստը Հայաստանում» խորագրով բանախոսությունների շարք է կազմակերպում, որում ներգրավվելու են արվեստագետներ, գիտնականներ թե' Հայաստանից, թե' Թուրքիայից, և թե' սփյուռքից:
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` առաջին բանախոսությունը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին: Բեյրութի ամերիկյան համալսարանում արվեստի պատմության դասախոս Անժելա Հարությունյանի բանախոսության թեման է` «Ազատվել Սովետից. ժամանակակից արվեստում հարություն առած ուրվականները և կենդանի հերոսները Հայաստանում»:
Առաջիկա բանախոսություններին մասնակցելու են Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, արվեստագետ Սարգիսը և նկարիչ Ռուբեն Մալայանը: Բանախոսությունները տեղի կունենան Ստամբուլում: