Հայտնի է 2019 թվականի ամենաակտուալ գույնը

15:57     6 դեկտեմբերի, 2018

Pantone գույնի ինստիտուտի ներկայացուցիչների կարծիքով գալիք 2019 թվականին ամենաարդիական գույնը կլինի ոսկեգույն երանգով մարջանագույնը` PANTONE 16-1546 Living Coral-ը:

Մասնագետները նշում են, որ Living Coral գույնի բնույթը «ողջունում և խրախուսում է անհոգ գործունեությունը, այն նաև խորհրդանշում է լավատեսության բնատուր կարիք և ուրախության ձգտում»:

Արդեն 20 տարի Pantone գույնի ինստիտուտի նշած գույնը ուղենիշ է դառնում հագուստի, կահույքի և ինտերյերի, ինչպես նաև գրաֆիկական դիզայներների համար:


© armedia.am