«Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց պայմանագրային զինծառայող Հայկ Սամվելի Քարամյանի (1995թ ծնված) դին։ Ցավակցում ենք հարազատներին ու բարեկամներին», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել. նրանցից միայն մեկին գտնել չի հաջողվել: Գտնված զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է նորմալ: