Այսօր ԱՊՀ երկրների ղեկավարները ժամանել են Սանկտ-Պոտերբուրգում գտնվող ՌԴ նախագահական գրադարան, որտեղ նախատեսվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տարածել են անդամ պետությունների ղեկավարների լուսանկարը: Գագաթաժողովի շրջանակներում կկայանա՞ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, ինչպես սեպտեմբերին Դուշանբեում, պարզ չէ:
Հիշեցնենք, որ նախօրեին Միլանում կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի արդյունքով այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: