Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ-Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթաժողովների շրջանակներում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ փաստացիորեն հաջողվել է լուծել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, հայտնում է БЕЛТА գործակալությունը:
«Մենք անսպասելիորեն քիչ էր մնում ՀԱՊԿ նիստ անցկացնել: Մենք, ընդհանուր առմամբ, լուծել ենք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
Պատասխանելով լրագրողների հստակեցնող հարցին` Լուկաշենկոն հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի նախագահը: «Ինչպես և ժամանակին ասել էր Նուրսուլթան Աբաշևիչը: Սակայն մենք պայմանավորվել ենք սխեմայի և համակարգի շուրջ, թե ինչպես է կատարվելու այդ նշանակումը. ՀԱՊԿ-ում բոլոր ղեկավաների հետ առանձնազրույց, և նրանք ստորագրում են այդ որոշումը», - հայտնել է Լուկաշենկոն: