Ուկրաինայում կիրականացվեն միջոցառումներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնել են, որ ամբողջ երկրում անցկացվելու են միջոցառումներ՝ ի հիշատակ հայ ազգի այդ ողբերգական էջի տարելիցի:
Դեկտեմբերի 7-ին Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի եկեղեցիներում, տարբեր քաղաքներում՝ հայկական խաչքարերի մոտ, ինչպես նաև մի քանի ուղղափառ եկեղեցիներում անցկացվելու են հիշատակի պատարագներ՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Հայ համայնքներում կլինեն նաև ֆիլմերի ցուցադրություններ և այլ թեմատիկ միջոցառումներ: