ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հիզեր Նոյերթին նշանակել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության փոխանցմամբ` այս տեղեկությունը հաստատել է երեք աղբյուր: Սակայն տվյալ պահին հայտնի չէ, թե ինչ պաշտոնի է նշանակվելու այժմ ՄԱԿ-ում ԱՄՆ գործող մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, ով պաշտոնը սեփական կամքով լքելու մասին հայտնել էր հոկտեմբերին: