ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մերժել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի ներկայացրած բանաձևը` դատապարտող ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի տարածքի գնդակոծումները, փոխանցում է Интерфакс-ը:
Քվեարկության ընթացքում 87 երկիր հանդես է եկել բանաձևն ընդունելու օգտին, 57 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ էհանդես եկել, 33 երկիր էլ ձեռնպահ է մնացել: Արդյունքում փաստաթուղթը չի հավաքել ընդունման համար անհրաժեշտ ձայների երկու երրորդը:
Այդուհանդերձ, ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներայացուցիչ Դենի Դենոնը բարձր է գնահատել բանաձևի շուրջ կայացած քվեարկության արդյունքը:
«Առաջին անգամ ՄԱԿ-ում ռեկորդային 87 երկիր դատապարտեց ՀԱՄԱՍ-ին հրթիռակոծումների և քաղաքացիական ենթակառուցվածքը ռազմական նպատակներով Իսրայելի դեմ օգտագործելու համար», - գրել է Դենոնը Twitter-ում:
Իր հերթին ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին Twitter-ում գրել է. «ՄԱԿ-ում ամերիկյան նախաձեռնության անհաջողությունը ապտակ էր ԱՄՆ-ի վարչակազմին և դիմադրության օրինականության հավաստումը»: