ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ կիսում է Չինաստանի իշխանությունների տեսակետը` երկու երկրների միջև 90-օրյա ժամկետում կնքել նոր առևտրային համաձայնագիր:
Թրամփը հրապարակել է Չինաստանի իշխանությունների հայտարարությունը, որում ասվում է, որ կողմերը «հանգիստ» երկխոսություն են վարում և «լավ համագործակցում են»: Հայտարարությունում ընդգծվում է, որ Պեկինը «լի է վճռականությամբ» 90-օրյա ժամկետում երկու երկրների միջև նոր առևտրային համաձայնագիր կնքելու հարցում:
«Ես համաձայն եմ», - գրել է Թրամփը: