Իլհամ Ալիևի հետ հանդիպում չի եղել, քիչ առաջ Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Այսօր»-ը:
«Զրուցել ենք գերիների փոխանակման հետ կապված և ցավոք, համաձայնության չենք եկել, բայց քննարկումները կշարունակենք, որովհետև իրենք առաջարկում են բոլորը՝ բոլորին։ Բայց մենք այդտեղ խնդիր ունենք, որովհետև Արցախի իշխանությունների հետ էլ պետք է քննարկենք», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ուղղակի շփում է եղել Ալիևի հետ։
«Զրուցել ենք բանակցային գործընթացի նախորդ պատմությունից, դրվագներից և այլն», - ասել է Նիկոլ Փաշինյանը։