Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստան գալու հրավերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Նոյեմբերի 24-ին ես եղել եմ Բելառուսում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչին: Կարող եմ ասել, որ նա այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան և իր խոսքն ասի Հայաստանին ու հայ ժողովրդին»,- ասել է Գագիկ Ծառուկյանը: