Փարիզում ուրբաթ օրը ավագ դասարանների աշակերտները բողոքի զանգվածային ակցիա են իրականացնում, որին մասնակցում են հարյուրավոր երիտասարդ աղջիկներ ու տղաներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Դեռևս բողոքի ցույցը հանգիստ մթնոլորտում է անցնում։ Երիտասարդները երգում են Bella Ciao պարտիզանական երգը և բղավում են. «Մակրո՛ն, դու պարտվել ես, փողոցներում երիտասարդությունն է»։
Երիտասարդների ցույցը տեղի է ունենում զանգվածային սոցալիական ճգնաժամի ֆոնին։ 2019 թվականի հունվարի 1-ին նախատեսված բենզինի գնի բարձրացումից զայրացած ֆրանսիացիները նոյեմբերի կեսերից փողոց են դուրս եկել։