Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ուկրաինա է մեկնել էկոնոմ դասի սովորական չվերթով: Այս մասին, korrespondent.net-ի փոխանցմամբ, Դալիա Գրիբաուսկայտեն գրել է Facebook-ի իր պաշտոնական էջում` հրապարակելով նկար ինքնաթիռից:
«Մեկնում ենք` Ուկրաինային աջակցելու», - գրել է Գրիբաուսկայտեն լիտվերեն ու ուկրաիներեն լեզուներով:
Նախագահի էջում հրապարակված նկարում երևում է, որ նախագահը ճամփորդում է էկոնոմ դասով՝ նստած լինելով այլ ուղևորների հետ:
Գրիբաուսկայտեն Կիև է մեկնում պաշտոնական այցով, որի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ երկու երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակում: