ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը 45 երկրների, որոնք դեռևս չեն միացել Ցեղասպանության կանխարգելման և դրա համար պատժի ՄԱԿ բանաձևին, կոչ է արել որքան հնարավոր է շուտ անել դա, հայտնում է NEWS.am-ը։
Նա հիշեցրել է, որ բանաձևն ընդունվել է մեկ մարդու՝ Ռաֆայել Լեմկինի անխոնջ ջանքերի արդյունքում, ով Հոլոքոստի ժամանակ 49 ազգական է կորցրել և վստահ էր, որ ցեղասպանությունները ավելի ճիշտ է կանխարգելել, քան հետո դրանց համար պատժել։
Գուտերիշի խոսքերով՝ մարդկությունը միշտ չէ, որ հասցնում է արձագանքել ահազանգերին։ Նա հիշեցրել է Ռուանդայի, Կամբոջիայի և Սերեբրենիցայի վայրագությունները, որոնք տեղի են ունեցել ՄԱԿ-ի կողմից բանաձևի ընդունումից հետո։ Այսօր էլ, 70 տարի անց մարդկանց շարունակում են սպանելմիայն որեւէ էթնիկ կամ հոգևոր խմբի պատկանելու համար։
Գլխավոր քարտուղարն ասել է, թե կյանքի ժամանակակից պայմանները և թվային տեխնոլոգիաները մարդկությանը չեն պաշտպանի նոր ցեղասպանությունից։ «Միայն մեր արժեքների և սկզբունքների վրա հիմնված գործողությունները կօգնեն կանխարգելել ցեղասպանությունները, իսկ բանաձևը այդպիսի ջանքերի համար իրավական հիմքեր է տրամադրում»,- ասել է նա։