Հայաստանում դեկտեմբերի 8-ին «լռության օր» է: 24 ժամվա ընթացքում՝ ընդհուպ մինչև ընտրական տեղամասերի փակումը երկրում արգելվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի օգտին ցանկացած քարոզչությունը:
Վաղը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 08.00-ից մինչև 20.00 երկրի տարածքում կբացվեն 2010 ընտրական տեղամասեր, որտեղ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց ընտրությունը կատարել ընտրապայքարի մեջ մտած 11 մրցակիցներից մեկի օգտին: