Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտնել է, որ ձերբակալվածների թիվը հասել է 1550-ի հասել է 1550-ի։ Այդ մասին նա հայտնել է՝ նշելով, որ թիվը ռեկորդային է մայրաքաղաքի համար, գրում է ՏԱՍՍ գործակալութունը:
«Երբևէ Փարիզում իրավապահների կողմից այդքան մարդ չէր ձերբակալվել», - ասել է նախարարն ակցիայի ընթացքում ծառայություն իրականացրած ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Հանդիպումից մեկ ժամ առաջ Կաստաները հայտնել էր, որ ամբողջ երկրում ձերբակալվել է 1385 մարդ, սակայն այդ թիվը, միանշանակ, կաճի: