ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել Ֆրանսիային դուրս գալ Կլիմայի շուրջ Փարիզի համաձայնագրից և վերադարձնել մարդկանց դրա համար վճարվող գումարները։ Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում։
«Շատ ցավալի ցերեկ և գիշեր էր Փարիզում։ Հնարավոր է, եկել է ժամանակը վերջ տալ այդ անհեթեթ և ծայրահեղ ծանր Փարիզի համաձայնագրին և վերադարձնել ժողովրդին գումարները՝ ավելի ցածր հարկերի տեսքով»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ, մեկ այլ գրառմամբ, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն առաջինն է դուրս եկել այդ համաձայնագրից և անցյալ տարի կրճատել է արտանետումների ծավալները։
ԱՄՆ նախագահը Փարիզի ցույցերը կապել է Փարիզի համաձայնագրի հետ։