Վրաստանի պաշտպանության նախարարությունը հակաօդային պաշտպանության համակարգերի գնման պայմանագիր է կնքել Ֆրանսիայի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Վրաստանի ՊՆ-ին:
Պայմանագիրը ստորագրվել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում:
«Վրաստանն ու Ֆրանսիան օդային պաշտպանության ոլորտում փոխգործակցության նոր փուլ են թևակոխում: Վրաստանի պաշտպանության նախարարությունը ֆրանսիական կողմի հետ ձևակերպել է հակաօդային պաշտպանության համակարգի վերաբերյալ շատ կարևոր պայմանագիր, համաձայն որի կշարունակվի ՀՕՊ համակարգերի ձեռքբերման գործընթացը»,-ասվում է ՊՆ հայտարարությունում:
Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքերով սա թույլ կտա ապագայում ինտեգրվել ՆԱՏՕ-ի՝ կառավարման և վերահսկման միասնական համակարգին: