ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկության էր գնացել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ։ Քաղաքացիական պարտքը նրանք կատարեցին Ձորաղբյուրում, հայտնում է Panorama.am-ը։
Նա լրագրողների հարցերին չպատասխանեց։
«Ես ձեզ հարցազրույց չեմ տա»,-ասաց նա։
Այս անգամ մատնահետքի նույնականացման տեխնիկական սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը։ Մի քանի անգամ աջ ու ձախ ձեռքերի մատերը փորձելուց հետո, տվյալները ստիպված մուտքագրեցին ձեռքով։