Եվրոպական դատարանը վճռել է, որ Մեծ Բրիտանիան իրավասու է միակողմանի կերպով դադարեցնել BREXIT-ի՝ ԵՄ կազմից դուրս գալու, գործընթացը, հայտնում է The Guardian-ը:
«Միացյալ Թագավորությունն ազատ է ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը միակողմանի կարգով դադարեցնելու հարցում»,-ասվում է վճռում: Նման որոշում կարող է կայացվել նախքան համաձայնագրի ուժի մեջ մտնելը։
Չի բացառվում, որ դատարանի նման վճիռը առիթ հանդիսանա, որ բրիտանացիները վիճահարույց BREXIT-ի հարցով երկրորդ հանրաքվեի անցկացում պահանջեն: