Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
Ինչպես փոխանցում է News.am-ը` Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Հայաստանի ժողովուրդը Փաշինյանի գլխավորությամբ սկզբից քաղաքացիական անհնազանդությամբ, հետո էլ քվեարկությամբ ուղարկեց նրանց, ովքեր «գնացող չէին»։ Հրաշալի հաղթանակի առթիվ շնորհավորում եմ իմ բարեկամ Փաշինյանին և ընկերներին»։