Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է ՆԱՏՕ-ի նկատմամբ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի առավելությունների մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով, առավելությունը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում բռնություն չկա։
«Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում»,- հայտարարել է Լավրովը։
Մենք գիտենք, թե ինչ գնով են կոնսենսուսի հասնում ՆԱՏՕ-ում: Դա ո´չ գործընկերայի և ո´չ էլ ընկերական մոտեցում է, այնտեղ թելադրում են:
Այո, այնտեղ կա փոքրամասնություն, որը միշտ պատրաստ է լսել «մեծ ընկերոջը», իսկ բոլոր մնացածներին ուղղակի համոզում են, սպառնում»,- ասել է Լավրովը։