ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում կայանալիք ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը և ռազմագիտական համաժողովին:
Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից։