Օսլոյի քաղաքապետարանում կայացել է Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Մրցանակակիրներն են Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգը և Իրաքից Նադյա Մուրադը:
Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար: Մրցանակային ֆոնդը կազմել է 10 մլն շվեդական կրոն (շուրջ 1 մլն ամերիկյան դոլար):
Հայտնի է, որ Նադյա Մուրադը հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սեռական ստրկության զոհ է դարձել:
Բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգը 1990-ականների վերջին հիմնադրել է կլինիկա, որտեղ պատերազմական շրջաններում սեռական բռնության զոհ դարձած հազարավոր կանայք են բուժվել: