Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքայի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախապայմանների։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր այս մասին օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։
Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը»,- ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց հարաբերությունները կպահի դաշինքի հետ։
«Մենք հարաբերություն ունենք ՆԱՏՕ-ի հետ, դա կապված է խաղաղապահական առաքելության հետ, այդ թվում՝ Կոսովոյում, Աֆղանստանում, և մենք կշարունակենք այդ համագործակցությունը։ Բայց մենք չենք ձգտում դեպի ՆԱՏՕ։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Պատասխանելով Ազգային ժողովի ընտրություններից հետո արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ հարցին, նա նշել է. «Մենք գործընկեր ենք և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության տակ», հայտնում է Panorama.am-ը։