Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին շնորհավորել է հայ ժողովրդին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 70-ամյակի կապակցությամբ և մեկնաբանել նախօրեին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները, փոխանցում է РУСАРМИНФО-ն:
«Հայաստանում ընտրությունների ժամանակ տեղի է ունեցել խաղաղ իշխանափոխություն: Մենք դեռ չգիտենք, թե ինչ քաղաքականություն կվարի նոր ղեկավարությունը, բայց մենք կարող ենք միայն ողջունել խորհրդարանական կառավարման ձևի և ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխող թիմերի փոփոխության փաստը»,- ասել է Ժիրինովսկին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը մեկնաբանել է նաև Ֆրանսիայում վառելիքի գնի աճի հետ կապված տիրող իրավիճակը:
«Այնուամենայնիվ, նոր 2019-ը կանցնի երկու ազգերի` հայերի ու ֆրանսիացիների նշանի ներքո, որոնք իրենց երկրներում կարողացել են պաշտպանել մարդու իրավունքները», - հավելել է Ժիրինովսկին: