ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ Չինաստանը ներկայում և առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն Է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար:
Ամերիկացի լրագրող Հյու Հյուիթը պետքարտուղարի հետ հարցազրույցի ընթացքում հարցրել Է, թե արդյոք Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն ամենամեծ սպառնալիքն Է Արևմուտքի համար, նույնիսկ ավելի լուրջ, քան Ռուսաստանը և Իրանը:
«Չեմ կարծում, որ դրա շուրջ որևԷ կասկած կա»,- պատասխանել Է ամերիկացի դիվանագետը: Նա ասել Է. «Հնգամյա, տասնամյա, 25-ամյա ժամկետում շնորհիվ միայն պարզ ժողովրդագրության ու հարստության, ինչպես նաև երկրի ներքին համակարգի,Չինաստանը լինելու Է ամենամեծ խնդիրը, որին Միացյալ Նահանգները կբախվի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: