Ֆրանսիացիների մեծամասնությունը (54 տոկոս) աջակցում է նախագահ էմանուել Մակրոնի առաջարկած տնտեսական միջոցառումները, որոնք կոչված են դադարեցնելու «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները: Այս մասին հայտնում է LCI պարբերականը` վկայակոչելով սոցհարցման արդյունքները:
Հարցվածների կեսը դրական է գնահատել Մակրոնի ուղերձն ազգին (36 տոկոսը` «ավելի շուտ դրական», 13 տոկոսը` «դրական»): Հարցվածներից ամեն 5-րդի համար Մակրոնի ելույթը բնավ համոզիչ չի եղել, իսկ մեկ երրորդը դժգոհ է մնացել նախագահի առաջարկած միջոցառումներից: Մակրոնի ելույթի առանձին կետերից գոհ է ֆրանսիացիների 60-78 տոկոսը:
Նշվում է, որ ներկայում «դեղին բաճկոնների» շարժմանն աջակցում է ֆրանսիացիների 66 տոկոսը, իսկ դեմ է հանդես գալիս` 34-ը: Դեկտեմբերի 6-ի համեմատ` կառավարության աջակիցների տոկոսը ավելացել է 4 կետով: