Queen խմբի «Bohemian Rhapsody» երգը դարձել է սթրիմինգ ծառայություններում 20-րդ դարի ամենաշատ լսված երգը, հայտնում է Variety-ն:
Պորտալի տվյալներով` Queen խմբի «A Night at the Opera» ալբոմում ընդգրկված այդ հիթը լսել են ավելի քան 1.5 մլրդ անգամ:
Նշվում է, որ «Bohemian Rhapsody» երգը երեք անգամ ներառվել է Hot 100 ցուցակում Billboard-ի վարկածով: