ՌԴ պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խորհրդարանում իր ելույթի ժամանակ խոսել է Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունների մասին, փոխանցում է Rusarminfo-ն:
«Նայեք, հայերն ամբողջ աշխարհին օրինակ ցույց տվեցին: Ուսապարկով տղան քայլում էր Երևանի փողոցներով, և ահա` խորհրդարանում նոր ուժեր են: Հին իշխանություններից որևէ բան չմնաց, որովհետև կա նոր մոտեցում, նոր մարդիկ: Իսկ պարտվողները նրանք էին, ովքեր այնտեղ նստած էին՝ պահպանողականները, հին կոմունիստները»,-ասել է Ժիրինովսկին՝ հավելելով, որ Փաշինյանն, ի տարբերություն նախկին էլիտայի ներկայացուցիչների, գնաց մարդկանց մոտ, լսեց նրանց և խոսելով նրանց լեզվով` տարավ նրանց խորհրդարան: