ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին ընտրվել է նոյեմբերի 28-ին՝ երկրորդ փուլով։ Նա անկուսակցական է, բայց ստացել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը։