Երեք մարդ մահացել է, 12-ը՝ վիրավորվել Ստրասբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան շուկայի մոտ զինված հարձակման հետևանքով, հայտնում է Euronews-ը:
Զինված հարձակում իրականացրած անձը հայտնի է ոստիկանությանը։ Անվտանգության մարմինները հայտնել են, որ նրա անունը կասկածյալ ծայրահեղականների ցանկում է: Ոստիկանությունը որոնում է նրան։