Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝ դրանք նկարագրելով որպես «հարևան երկրում ժողովրդավարական փոփոխությունների միտում», հայտնում է NEWS.am-ը։
Հասեմին հույս է հայտնել, որ նոր կառավարության ձևավորմանը կհետևեն Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնումը՝ տեղեկացնում է Mehr-ը։
Նշելով, որ հարևանների հետ հարաբերությունները միշտ հատուկ տեղ են զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ դրանք կարևոր ազդեցություն ունեն տարածաշրջանի բոլոր երկրների կայունության, բարգավաճման և անվտանգության վրա, Հասեմին ընդգծել է, որ աշխարհագրորեն մոտ լինելու արդյունքում Իրանի և բոլոր հարևանների միջև հաստատվել են խորը մշակութային ու պատմական կապեր, ինչին Թեհրանը մեծ նշանակություն է տալիս։