Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «բոլորս պետք է օգնենք Փաշինյանին, որովհետև եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»:
«Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև: Երկիրը բարեփոխումների և արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան [Նիկոլ Փաշինյանին] դժվարին աշխատանք է սպասվում և մենք բոլորս պետք է օգնենք նրան, որովհետև եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահության մեծ մանդատ են տվել և ես հույս ունեմ, որ նա կկարողանա արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժվար լինի: Նա, իհարկե, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ և ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է հաջողության հասնել», - ասել է Ռուբեն Վարդանյանը Deutsche Welle-ին տված հարցազրույցում, հաղորդում է Mediamax-ը :
Խոսելով Հայաստանում տիրող տրամադրությունների մասին, Ռուբեն Վարդանյանն ասել է.
«Մենք ապրում ենք անհավատալի լավ ժամանակներում և մարդիկ շատ հույսեր և դրական հույզեր ունեն»: