Լեհաստանում դեղին բաճկոններով ֆերմերները Վարշավայի մոտակայքում ճանապարհ են արգելափակել, հայտնում է The Daily Mail-ը:
Ֆերմերները պնդում են, որ չեն բացելու ճանապարհը մինչև երկրի վարչապետը չընդունի և չլսի իրենց բոլոր խնդիրները:
Նրանք պահանջում են խոզի աֆրիկյան ժանտախտի հետ կապված իրենց խնդիրների լուծում: Մասնավորապես, նրանք ցանկանում են փոխհատուցում խոզերի անկման համար: