Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստիպված կլինի հաղթահարել իմպիչմենտի քվեարկությունը Համայնքների պալատում։ Ելույթ ունենալով Դաունինգ սթրիթում՝ նա ասել է, որ պայքարելու է բոլոր հնարավոր եղանակներով, որ ապացուցի պահպանողականներին, որ ճիշտ մարտավարություն է որդեգրել։
«Նոր առաջնորդը ժամանակ չի ունենա ԵՄ հետ բանակցություններ վարելու համար, բարդ կլինի ժամանակին հասնել մի շարք օրենսդիր ակտերի ընդունմանը խորհրդարանում։ Ուստի, տարբերակ չկա՝ առաջնորդի փոփոխության պարագայում կամ ստիպված կլինենք երկարաձգել BREXIT-ի ժամկետը, կամ ընդհանրապես հրաժարվել ԵՄ կազմից դուրս գալուց»,- ասել է նա։
Թերեզա Մեյի հրաժարականի պահանջը 48 ստորագրություն է հավաքել խորհրդարանում։ Իր պաշտոնը պահպանելու համար նա պետք է ստանա պահպանողական պատգամավորների ձայների մեծամասնությունը։
Քվեարկությունը տեղի կունենա չորեքշաբթի երեկոյան։