Անկարան մոտակա օրերին նոր ռազմական գործողություն կսկսի Սիրիայի տարածքում: Այս մասին հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:
«Մենք մի քանի օրից սկսում ենք Եփրատից արևելք ընկած տարածքներն անջատողական ահաբեկիչներից մաքրելու գործողություն», - հայտարարել է Էրդողանն` ընդգծելով, որ ամերիկացի զինծառայողները թուրքական գործողության թիրախ չեն հանդիսանում: էրդողանի խոսքերով` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն այլևս չի սպառնում սիրիացիներին, ուստի ժամանակն է ջախջախելու Եփրատից արևելք գտնվող ահաբեկչական շրջանակներին:
Նշենք, որ այդ տարածքները հիմնականում գտնվում են տեղի քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցության և վերջինիս ռազմական թևի` «Ժողովրդական պաշտպանության ջոկատների» վերահսկողության տակ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական: