Գերմանիայի արևմտյան Վեստյոննեն քաղաքի փողոց է լցվել մոտ մեկ տոննա հալած շոկոլադ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել տեղական DreiMeister հրուշակեղենի գործարանում տեղի ունեցած վթարի պատճառով:
Հաղորդվում է, որ շոկոլադը շատ արագ սառել է, և կոմունալ ծառայությունները ստիպված են եղել տաք ջրով մաքրել փողոցը: