Ստրասբուրգում հրաձգություն սարքած տղամարդը 27 դատվածություն ուներ Ֆրանիսայում, Գերմանիայում և Շվեյցարիայում կատարած հանցագործությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Էյտզը:
Էյտզը նաև նշել է, որ կասկածյալը հայտնի է եղել հատուկ ծառայություններին իր ծայրահեղ տրամադրությունների պատճառով և եղել է Ֆրանսիայի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող մարդկանց ցուցակում (Fishe S):
Դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 3, վրավորվել` 13 մարդ: