Եվրոպական Միությունը չի պատրաստվում փոփոխություններ մտցնել Brexit-ի վերաբերյալ համաձայնագրում: Այս մասին, ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այսօր Բունդեսթագում հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` պատասխանելով խորհրդարանականների հարցերին: Մերկելը նաև նշել է, որ դա ԵՄ անդամ 27 երկրների միասնական դիրքորոշումն է:
«Վաղը մենք կքննարկենք Brexit-ի թեման, կլսենք վրչապետ Թերեզա Մեյի զեկույցը: Մենք չենք պատրաստվում կրկին փոխել համաձայնագիրը, այն ԵՄ 27 անդամ երկրների միասնական դիրքորոշումն է», - ասել է կանցլերը:
Անգելար Մերկելի խոսքերով Գերմաիան հանդես է գալիս Միացյալ Թագավորության` ԵՄ-ից համակարգված ձևով դուրս գալու օգտին: