Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մանրամասներով, որը կայացել է Մերձավոր Արևելքում կրոնական և էթնիկ փոքրամասնություններին ԱՄՆ օգնության մասին օրենքի ստորագրության արարողության ժամանակ:
«Ես խոսել եմ Թրամփի հետ: Ասել եմ, որ հայ եմ: «Օ՜, - պաստաանել է Թրամփը, - խելացի և աշխատասեր ժողովուրդ»», - «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում պատմել է Հայկազյանը:
Վիգեն Հայկազյանը նաև նշել է, որ Թրամփը լավ տեղեկացված է եղել հայերի մասին, իսկ ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը տպավորված է եղել 2018 թվականի հոկտեմբերին Հայաստան կատարած իր այցից: