Ֆրանսիայի հարավ-արևելքի Ավինյոն քաղաքում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում դեկտեմբերի 13-ին բեռնատարի վրաերթի հետևանքով ևս մեկ մարդ է զոհվել, հայտնում է LCI հեռուստաալիքը:
Այսպիսով, «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում զոհվածների թիվը հասել է վեցի:
Ֆրանսիայում նոյեմբերի կեսերից տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ վառելիքի գների բարձրացման դեմ: Չնայած Ֆրանսիայի կառավարությունը 6 ամսով արգելափակել է վառելիքի գների թանկացման վերաբերյալ որոշում` բողոքի ակցիաները չեն դադարում: